Բավ է պառակտվել
21-05-2015 14:51

Մերկելը հարգում է ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցություն հաստատելու վերաբերյալ ՀՀ-ի որոշումը

Եվրամիությունը հարգում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության իրավունքը զարգացման սեփական ուղիները փնտրելու հարցում՝ միևնույն ժամանակ պահպանելով ԵՄ-ի հետ համագործակցությունը, հայտնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը բացի ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններ վարելուց ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ: Մենք նաև հարգում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, որը դեռ Եմ-ին անդամակցելու ճանապարհներ չի փնտրում և իրեն չի տեսնում ԵԱՏՄ-ի կազմում: Մենք նաև պատրաստ ենք շարունակել մեր երկկողմանի համագործակցությունը Բելառուսի հետ՝ անտեսելով ակնհայտ տարաձայնությունները», — հայտարարել է կանցլերը Բունդեսթագում՝ Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովի նախօրեին: