Բավ է պառակտվել
21-05-2015 13:13

Մերկելը անհնար է համարում G8 ձևաչափի վերականգնումը

G8 ձևաչափին վերադառնալը անհնար կլինի մինչև «Ռուսաստանը չհետևի ընդհանուր ժողովրդավարական արժեքներին»: Այդ մասին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում՝ մայիսի 20-ին, «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովի մեկնարկի նախօրեին: «Ուկրաինայում զարգացող իրադարձություններն են նրա պատճառը, որ Էլմաույում մենք հանդիպելու ենք յոթյակի, այլ ոչ թե ութնյակի ձևաչափով: G7-ը արժեքների միություն է, դա համատեղ աշխատանք է հանուն ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայման», — նշեց Գերմանիայի կառավարության ղեկավարը: Մերկելը հավելեց, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի ձևաչափը «Եվրամիության ընդլայնման քաղաքականության գործիք չէ»: «Այդ նախագիծը ուղղված չէ ընդդեմ որևէ մեկի, այդ թվում նաև ընդդեմ Ռուսաստանի», — հայտարարեց կանցլերը: «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կայանալու է Ռիգայում՝ մայիսի 21-22-ը: Ակնկալվում էր, որ գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի և ԵՄ-ի միջև արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին որոշում է ընդունվելու: Սակայն, ինչպես նշեց Մերկելը, Կիևի և Թբիլիսիի նկատմամբ արտոնագրային ռեժիմի ազատականացումը Բրյուսելի կողմից առայժմ անհնար է: «Մեծ ութնյակի» ձևաչափը (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա և Կանադա) կազմալուծվել է 2014 թվականի մարտին խմբից Ռուսաստանին բացառելուց հետո: G7 գագաթնաժողովն անցել է նույն տարվա հունիսին Բրյուսելում: Գալիք G7 գագաթնաժողովը տեղի է ունենալու Գերմանիայում՝ Էլմաու ամրոցում, հունիսի 7- 8-ին: Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, «Իսլամական պետության» զինյալներին դիմակայելու հետ կապված հարցերը և Էբոլա վարակի հետ պայքարը: