02-02-2016 14:30

Մերկելը Պուտինին կոչ է արել «օգտագործել իր ազդեցությունը» ուկրաինական անջատողականների վրա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգտագործել իր ազդեցությունը Ուկրաինայի արևելքում գործող անջատողականների դեմ, որպեսզի վերջիններս համաձայնվեն դադարեցնել ռազմական գործողությունները: 
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Մերկելը համաձայնվել են, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է անհապաղ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵԱՀԿ-ի միջև շփման խմբի հերթական նիստն անցկացնել: Այս մասին նշվում է Գերմանիայի կառավարության տարածած հայտարարության մեջ:
Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են Ուկրաինայի արևելքում խփված ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքները: Պուտինն ու Մերկելը համաձայնվել են, որ հետաքննությունը պետք է անցկացվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից՝ բոլոր շահագրգռված կողմերի մասնակցությամբ: