Բավ է պառակտվել
11-05-2018 17:11

Մերկելը շնորհավորել է Փաշինյանին և խոստացել, որ Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ–ին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման և բարեփոխման ճանապարհին և նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման», – նշվում է Մերկելի շնորհավորական ուղերձում, որը տարածել է ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատունը։
Կանցլերը նաև ողջունել է այն փաստը, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերել են պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի։

«Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման մեջ մաղթում եմ Ձեզ ձեռքբերումներ և մշտական հաջողություններ», – նշվում է Մերկելի շնորհավորական ուղերձում։