Բավ է պառակտվել
02-05-2015 14:43

Մերկելը չափազանց կարևոր է համարում մայիսի 10-ին Մոսկվա կայանալիք իր այցը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր համար շատ կարևոր է մայիսի 10-ին գտնվել Մոսկվայում և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Համաշխարհային երկրորդ պատերազմում միլիոնավոր զոհերի հիշատակը: Իր ամենշաբաթյա վիդեոբլոգում Մերկելը հայտնել է, որ անկախ այն տարաձայնություններին, որ գոյություն ունեն ՌԴ հետ, այդ այցելությունը շատ կարևոր է. «Ներկայում մենք Ռուսաստանի հետ մի շարք լուրջ անհամաձայնություններ ունենք, այդ թվում և Ուկրաինայում առկա իրավիճակի առումով: Այդուհանդերձ կարևոր է մայիսի 10-ին ՌԴ նախագահի հետ միասին ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի գերեզմանին՝ այդպիսով հարգելով միլիոնավորների հիշատակը, ում մահը Գերմանիայի խղճին է»,- մասնավորապես հայտնել է Մերկելը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 10-ին: Այցի շրջանակում նա մտադիր է բանակցություններ վարել Վ.Պուտինի հետ աշխատանքային ճաշի ժամանակ, սակայն քննարկման թեմաները դեռ հայտնի չեն: