Բավ է պառակտվել
22-01-2015 08:50

Մերկելն անհանգստացած է Արցախում հրադադարի խախտման դեպքերի առիթով

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Նախօրեին նման հայտարարուն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:  «Ինչպես արդեն ասացի, նախագահի հետ խոսել ենք Լեռնային Ղարաբաղի թեմայով: Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, եւ այդ համատեքստում մենք սատարում ենք հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին: Մենք տեսանք, որ նախագահ Ալիեւը բազիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջ հետ՝ բանակցություններ վարելու պատրաստակամություն հայտնելով: Եվ մենք համակարծիք ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Մենք անհանգստացած ենք ղարաբաղյան հակամարտության գոտում հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերի առիթով եւ, իհարկե, ուշադիր հետեւելու ենք ստեղծված իրավիճակին: Կարծում ենք, որ Ռուսաստանը, եթե բավական զգույշ խոսենք, այդ հակամարտությունում ամենեւին էլ վերջին դերը չունի: Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու Հայաստանն այս հակամարտությունում որոշ գործողություններ համաձայնեցված են անում, ապա դուք կարող եք ելնել այն հանգամանքից, որ մենք միասնական մոտեցումների կողմնակից ենք»,- հայտարարել է Մերկելը: Տեղեկացնենք, որ հունվարի 21-ին Բեռլինում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, ինչից հետո գործիչները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: