06-02-2015 15:12

Մերկելը համոզված չէ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու հարցում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ համոզված չէ, որ Մոսկվայում բանակցությունների մասնակիցները կարող են համաձայնության հասնել: Բացի այդ Մերկելը հավելել է, որ առայժմ հայտնի չէ, թե արդյոք ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունները կշարունակվեն: Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Մերկելը այցելել են Կիևը: Այսօր եվրոպական առաջնորդները Մոսկվայում կհանդիպեն Ռւսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական ճգնաժամի լուծման տարբերակները քննարկելու համար: