30-04-2015 14:17

Մերկելը և ԵՄ-ի մի շարք այլ առաջնորդներ մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա

Մեծ Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում նախատեսվող միջոցառումներին մասնակցելու նպատակով կժամանեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, սակայն մայիսի 9-ի քայլերթին նրանք չեն մասնակցի: Այդ մասին հայտնեց ՌԴ նախագահ մամոլ խոսնակ Դմիտրի Պեսկովը: