Բավ է պառակտվել
04-03-2016 15:07

Եվրոպացի առաջնորդները Պուտինին խնդրել են ազդել Սիրիայի իշխանությունների վրա

Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Իտալիայի և Ռուսաստանի ղեկավարները հեռախոսային խորհրդակցության ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Եվրոպացի առաջնորդները հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինին կոչ են արել ազդել Սիրիայի իշխանությունների վրա՝ հակամարտության կարգավորման նպատակով։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նրա խոսքով՝ բոլոր մասնակիցները համաձայն են, որ Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է սկսվի հնարավորինս շուտ:

Հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մինչև վերջին պահը անհայտ էր, թե ով է լինելու 5-րդ մասնակիցը։ Այն, որ կմիանա Մատտեո Ռենցին, հայտնի էր դարձել ավելի ուշ։ Բանակցություններն ընթացել են մարտի 9-ին պլանավորված Ժնևում միջսիրիական բանակցություններից մի քանի օր առաջ։