17-02-2015 08:55

Երևանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիրներին հանրահավաք անցկացնելու հարցում

Երևանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիր եռյակի կողմից ներկայացրած փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում հրատապ հանրահավաք անցկացնելու մասին ծանուցումը: Որպես հրատապ հանրահավաք անցկացնելու հիմնավորում «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները նշել են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը: Մինչդեռ քաղաքապետարանում հայտարարել են, որ նրանք չեն տեսնում հրատապ հանրահավաք անցկացնելու համար որևէ պատճառ, քանի որ որևէ իրադարձությունից ութ օր անց արձագանքելը չի կարող համարվել որպես հրատապ հանրահավաք գումարելու հիմք: Հետևաբար քաղաքապետարանին ներկայացրած ծանուցումը չի համապատասխանում Հայաստանի «Հավաքների ազատության մասին» օրենքի 26 և 27 հոդվածներին և չի կարող համարվել հրատապ հավաքի մասին ծանուցում»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: