Բավ է պառակտվել
17-12-2014 13:39

Ահմեթ Թյուրքը ներողություն է խնդրել հայերից, ասորիներից և եզդիներից

Մարդինի ազգությամբ քուրդ համաքաղաքապետ Ահմեթ Թյուրքը Ստոկհոլմում անցկացվող սեմինարի ժամանակ ներողություն է խնդրել ասորիներից, եզդիներից և հայերից: «Ermenihaber.am» լրատվականը` վկայակոչելով թուրքական «Ռադիքալ» պարբերականին տեղեկացնում է, Ահմեթ Թյուրքը հայտնել է, որ ցավում է 1915 թվականի ցեղասպանությանը որոշ քրդական ցեղախմբերի հանցակցության համար: Ըստ բանախոսի՝ քուրդ ժողովրդին օգտագործել են իսլամի անվան տակ: Թյուրքը ելույթի ժամանակ նշել է, որ ասորիները, հայերն ու եզդիները «Քուրդիստանի» իրական տերերն են և այն որքան քրդերի, նույնքան էլ այդ ժողովուրդների հողն է: Նա մեղադրանք է հնչեցրել առ այն, որ 1911 թվականի «Միություն և առաջադիմություն» կուսկացության (İttihat ve Terakki Partisi՝ երիտթուրքեր) կայացրած որոշումները կիրառվել են Թուրքիայի հանրապետության ամբողջ շրջանում և այդ ընկալումը շարունակվում է անգամ այսօր: Թյուրքը հայտարարել է նաև, որ ավելի քան 30 տարի շարունակվող քրդական ազատագրական պայքարը ոչ միայն քրդերի, այլև Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների ազատության պայքարն է: Տեղեկացնենք, որ ստոկհոլմյան սեմինարին շվեդական Սիգտունա քաղաքապետարանի կողմից հրավիրված Մարդինի համաքաղաքապետեր Ահմեթ Թյուրքից, Ֆեբրունիե Աքյոլից բացի մասնակցել է նաև թուրք գիտնական Ռագըփ Զարաքոլուն: