15-01-2015 13:47

Գյումրիի քաղաքապետը ընդհատել է ԱՄՆ իր պաշտոնական այցը

Գյումրիի քաղաքապետ ՍամվելԲալասանյանը ընդհատել է ԱՄՆ (Գլենդել) իր պաշտոնական այցը և վերադառնում է Հայաստան: Ինչպես հաղորդել է Գյումրիի քաղաքապետարանի մամլո ծառայությունը, վերջերս ԱՄՆ մեկնած Բալասանյանը, տեղեկանալով Ավետիսյանների սպանության մասին, ընդհատել է իր այցը, որի շրջանակում նախատեսվում էր Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության մասին հուշագիր ստորագրել: