Բավ է պառակտվել
05-03-2015 17:40

Գյումրիի քաղաքապետը հեռացել է «Բարգավաճ Հայաստանի» շարքերից

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից հեռանալու մասին: Նրա խոսքով, հաշվի առնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալը քաղաքականությունից՝ նա այլևս որևէ պարտավորություն չունի ԲՀԿ-ի նկատմամբ: Միևնույն ժամանակ Բալասանյանը նշել է, որ աննպատակահարմար է համարում ապաքաղաքական կառույցում իր անդամակցությունը: Սակայն քաղաքապետը նաև Գյումրիի խնդիրները լուծելու և բնակիչների շահերը պաշտպանելու հարցում ԲՀԿ-ի և այ քաղաքական կառույցների հետ համագործակցելու մասին իր պատրաստակամությունն է հայտնել: