Բավ է պառակտվել
21-05-2015 15:43

Երևանի քաղաքապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվա միջոցառումներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով մայիսի 21-ին մեկնել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվա տոնական միջոցառումներին: 
Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև «Բազմակողմության ներդաշնակություն. Քաղաքային արդյունավետ կառավարման դերը ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային համաժողովին: