08-06-2015 09:52

Ալավերդիում քաղաքապետ է ընտրվել մարզպետի հովանավորյալը

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորյալ թեկնածուն՝ Կարեն Փարեմուզյանը. նրա օգտին քվեարկել է 5141 ընտրող: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:Մյուս թեկնածուի՝ Արթուր Աբգարյանի օգտին քվեարկել է 3554 ընտրող: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 8970 մարդ՝ ընտրացուցակներում գրանցված 16473 ընտրողից: Նշենք, որ այս քաղաքում քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները երկուսն էին` Արթուր Աբգարյանը և Կարեն Փարեմուզյանը։ Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ Կարեն Փարեմուզյանը Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է: Վերջինին սատարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: