14-01-2014 15:06

"Այս տարիների ընթացքում մենք լավ ենք ճանաչել քեզ Քոչարյան՛՛,-Անի Զաքարյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ երեկվանից մեկնաբանություններ են անում երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու տարբեր մասնագիտությունների տեր անձինք:
Իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն է թողել նաև ՛՛ Նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության ղեկավար Անի Զաքարյանը:
՛՛Արդեն որերորդ անգամն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է քայլ կատարել՝ հայաստանյան ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորության ակնկալիքով և ամեն անգամ այդ քայլերի հիմքում դնում է ՀՀ ճակատագրով թվացյալ մտահոգության խնդիրը: Սակայն ազգովի պիտի հիասթափեցնենք Ռոբերտ Քոչարյանին՝հասկացնելով նրան, որ չենք հավատում իր այդ կեղծ մտահոգությանը՝ թեկուզ միայն այն փաստարկը մեջբերելով, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի նման տգետ անձնավորությանը, ով մինչ օրս անգամ ընդունակ չիհայեցի խոսքի կուլտորա դրսևորել և մեր ականջը ստիպված է լսել երկրի ,,առաջին դեմքի,, ունթունել և գընհատել աղավաղված բառերի շարանով կազմակերպված ելույթները, երկրի ղեկավար նշանակելու Քոչարյանի նախաձեռնությունը: Միթե երկրի ճակատագրով իսկապես մտահոգ մարդը իր պաշտոնը կփոխանցեր մեկին, ով բացարձակ չէր տիրապետում ազգային գաղափարախոսության և պետական կառավարման տարրական չափանիշներին? Որքան կարելի է արյան գնով իշխանության վերադառնալու սեփական նկրտումները թաքցնել երկրի մասին մտահոգության ստահոտ և կեղծ հարցազրույցների ներքո՝որոնցում երկրի տնտեսական-քաղաքական իրավիճակը մեկնաբանվում է պրիմիտիվ դիտարկումներով միայն: Այս տարիների ընթացքում մենք լավ ենք ճանաչել քեզ Քոչարյան և բացարձակապես ցանկություն չունենք քեզ կրկին տեսնելու հայաստանյան քաղաքական հարթակում, ժամանակն է, որ դա դու հասկանաս՛՛: