21-05-2014 14:32

Գերագույն ռադայի կողմից ընդունած հուշագիրը առաջին քայլն է ժնևյան պայմանավորվածությունները իրականացնելու ուղղությամբ. ԱԳ ՌԴ

Գերագույն ռադայի կողմից մայիսի 20-ին ընդունած Խաղաղության և համերաշխության հուշագիրը առաջին հստակ քայլն է ապրիլի 17-ին ձեռք բերված ժնևյան պայմանավորվածությունները իրականացնելու ուղղությամբ: Այսպես է գնահատել այս քայլը ՌԴ ԱԳՆ քարտուղար Գրիգորի Կարասինը: Նա նաև նշել է, որ այդ քայլը կատարվել է ուշացումով:
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել են Տարածաշրջանների կուսակղության կողմից առաջարկած Ուկրաինայի խորհրդարանի Խաղաղության և համերաշխության հուշագրին:
"Ինչպես մենք հասկացանք, այս փաստաթուղթը դարձավ առաջին հստակ, թեպետ և ուշացած մի քայլ 2014 թվականի ապրիլի 17-ին ձեռք բերված ժնևյան պայմանավորվածությունները և ԵԱՀԿ-ի կողմից մշակված "ճանապարհային քարտեզ" իրականացնելու ուղղությամբ:", - ասել է Կարասինը:
Նա նաև ընդգծել է, որ հուշագրի բոլոր կետերը շարադրվել են արդեն իսկ մեկ ամիս առաջ:
Վերը նշված փաստաթուղթը նաև ենթադրում է, մասնավորապես, երկրի արևելքից զորքերի վերադարձը իրենց մշտական տեղակայման վայրերը, Ուկրաինայի պետական կառուցվածքի հաստատումը, որպես խորհրդարանական հանրապետություն, բողոքի ցույցերի մասնակիցների հետապնդումը արգելելը, ինչպես նաև նոր Սահմանադրության մեջ ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդումը:
Սակայն այդ փաստաթուղթը ընդհանրական բնույթ է կրում և չի պարտավորեցնում Ուկրաինայի իշխանություններին հետևել վերջիններիս: Բացի այդ հուշագրի տեքստում նշված են նաև որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում Կիևը համաձայն է սկսել կատարել ժնևյան պայմանավորվածությունները: Օրինակ՝ Ռադան պատրաստ է ընդունել Ուկրաինայում զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցների հետապնդումը արգելելու մասին օրենքը, եթե վերջիններս զինաթափվեն և ազատատեն իրենց կողմից գրաված շենքերը:
"Ուկրաինայի Գերագույն ռադան պարտավորվում է ընդունել Ուկրաինայում զանգվածային բողոի ցույցերի հետ կապված քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը չիրականացնելու մասին օրենքը նրանց կողմից գրաված շենքերը և այլ հասարակական վայրերը ազատելու և զինաթափվելու պայմնով, բացառությամբ այն անձանց, ովքեր կատարել մարդկային առողջության և կյանքի դեմ ուղղված ծանր հանցագործություններ", - նշված է հուշագրում: