08-09-2014 11:32

Այսօր մեկնարկում է հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանը

Այսօր մեկնարկում է հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանը: ԱԺ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 145 հարց և միջազգային 25 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 125 հարց, միջազգային 23 պայմանագիր: