10-10-2014 18:02

Մեկնարկում է եռյակի հանրահավաքը

Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, որին ինչպես նախապես հայտարարվել է, ներկա կլինեն այդ ուժերի լիդերներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հանրահավաքի օրակարգում 12 կետերն են, գումարած էլեկտրաէներգիայի հարցը, սակայն ինչպես երեկ հանրահավաքի կազմակերպչական հարցերին նվիրված եռյակի նիստից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հանրահավաքը կանցնի քաղաքական ընդգրկուն օրակարգով: «Եվ նաև դրա տրամաբանական շարունակության մեջ բոլոր քաղաքական իշխանափոխության հարցը դրել ենք: Այսինքն՝ մեկ օրգանական միասնականության մեջ պետք է դիտվի»,- ասել էր Ռուբեն Հակոբյանը՝ նկատելով, որ այսօր, կհրապարակվի իրենց առաջիկա քայլերի Ճանապարհային քարտեզը: