Բավ է պառակտվել
06-12-2014 17:48

Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Օլանդ հանդիպումը (տեսանյութ)

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կարճաժամկետ այցը Մոսկվա օգուտ կտա Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը: «Դուք Նորմանդիայում հանդիպման նախաձեռնողն էիք՝ այն հարցերի լուծման համար, որոնց մասին նշեցիք: Խնդիրները բարդ են, բայց այնուամենայնիվ քննարկումը, որը մենք վարում ենք, ամեն դեպքում որոշակի դրական արդյունք տալիս է, եւ ես վստահ եմ, որ Ձեր այսօրվա այցը՝ այսքան կարճատեւ, աշխատանքային, անպայման օգուտ կտա շատ խնդիրների լուծմանը», – հայտարարել է Պուտինը՝ բացելով Օլանդի հետ հանդիպումը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան կկարողանան հաղթահարել երկկողմ հարաբերությունների արգելքները: «Կարծում եմ, որ անհրաժեշտ է ինչ-որ պահի ազատվել այդ խոչընդոտներից, պատերից, որոնք կարող են բաժանել մեզ, եւ կարծում եմ՝ մենք կարող ենք դա անել», - նշել է Օլանդը: