Բավ է պառակտվել
24-10-2014 18:26

Մեկնարկել է եռյակի բազմահազարանոց հանրահավաքը

Ազատության հրպարակում ընթանում է եռյակի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքը: Հանրահավաքը վարող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ շնորհիվ եռյակի գլխավորած շարժման կրկին վերականգնվել է լավ ապագայի վերաբերյալ հայ ժողովրդի հավատը, որը «կվառի անշրջելի փոփոխությունների կրակը, չնայած սեւ PR-ին եւ հակազդեցությանը»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարել է, որ այսօր Ազատության հրապարակը եւ այնտեղ հավաքված ազատատենչ ժողովուրդը իշխանափոխություն իրականացնելու հայտ է ներկայացրել: «Իշխանափոխությունը ժողովրդի գնալով մեծացող զանգվածների պահանջն է, որն ուղղված է իսկապես երկրում սահմանադրության դրույթները կիրառելուն»,-ասել է Մանուկյանը՝ կոչ անելով բոլորին միանալ եռյակի կողմից մեկնարկած գործընթացին: