Բավ է պառակտվել
25-11-2014 15:54

Խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև

Երերեկ Երեւանում կայացան միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու մասնակցությամբ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդատվությունների ընթացքում առարկայորեն քննարկվեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ: Պատշաճ ուշադրություն հատկացվեց եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի նախատեսվող անդամակցությունը: Հանգամանալից քննարկում ծավալվեց 200-ից ավելի պայմանագրեր եւ համաձայնագրեր ընդգրկող հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի կատարելագործման եւ ընդլայնման հարցերի շուրջ: Խորհրդատվությունների մասնակիցներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: