Բավ է պառակտվել
26-11-2015 16:34

Մեդվեդևը հանձնարարել է միջոցառումների փաթեթ մշակել Թուրքիայի դեմ

Ռուսաստանի Դաշնության կառավարությանը հանձնարարվել է մշակել մի շարք միջոցառումների  տնտեսական և հումանիտար ոլորտներում ի պատասխան  Թուրքիայի ագրեսիայի, - ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ես ուզում եմ ասել, տնտեսական միջոցառումների մասին (Թուրքիայի դեմ): Երեկ,  Եկատերինբուրգում մենք նախագահի հետ քննարկել ենք այս հարցը: Արդյունքում կառավարությանը հանձնարարվել է տնտեսական և հումանիտար  միջոցառումների համակարգ մշակել ագրեսիայի ակտին արձագանքելու նպատակով: Որոշումը պետք է կայացվի  2006 թ. դեկտեմբերի 30-ի հատուկ միջոցառումների օրենքի հիման վրա: Սույն օրենքն, ըստ երեևույթի նման դեպքերի համար է նախագծված:Այն վերաբերվում է մեր անվտանգությունը ապահովելու  հարցերին», - ասել է Մեդվեդևը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ :