Բավ է պառակտվել
08-04-2016 13:51

ՌԴ-ի համար Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները հավասարապես կարևոր են

ՌԴ-ի համար Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները հավասարապես կարևոր են։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Մեդվեդևը նշել է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հարաբերություններ են զարգանում։ «Մեր երկրները շատ նախագծեր ունեն՝ տնտեսական, մարդասիրական ոլորտներում, շատ քաղաքական հարցեր կան»։

Մեդվեդևի խոսքով՝ ակնհայտ է, որ ներկայիս այցն անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ նպատակների համար։ Իհարկե հիմա ամենապարզ իրավիճակը չէ, ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվել է։ Չեմ թաքցնի, որ այդ իրադրությունը մեզ շատ է անհանգստացնում։ Մեզ համար երկու պետությունների հետ հարաբերությունները բացառապես կարեւոր են։ Միեւնույն ժամանակ մենք՝ որպես ՄԽ անդամ, պատասխանատու պետություն եւ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պաշտպանում ենք այն մոտեցումները, որոնք ձեւակերպվել են ՄԱԿ մակարդակով»,- ասել է Մեդվեդևը։

ՌԴ վարչապետը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղություն կհաստատվի։ ՌԴ-ն հակամարտության կարգավորման կանի ամեն բան, ասել է վարչապետը։