Բավ է պառակտվել
06-04-2016 08:48

Մեդվեդևը հաստատել է, որ ապրիլի 7-8-ին կայցելի Հայաստան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 5­-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:  ՌԴ վարչապետը հաստատել է, որ, ըստ նախնական պայմանավորվածության, 2016 թ-­ի ապրիլի 7­-8-­ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: «Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությունը: Այցի ավարտին` 2016թ­ի ապրիլի 8-­ին, Դմիտրի Մեդվեդևը կայցելի Ադրբեջան»,­ նշված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

ՌԴ կառավարության ղեկավարը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: Մեդվեդևն ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման խիստ անհրաժեշտությունը և քաղաքական կարգավորման գործընթացի հնարավորինս արագ վերսկսման կարևորությունը: