Բավ է պառակտվել
16-12-2015 15:32

Ինտերնետի հսկողության համակարգերը սպառնալիք են երկրների ինքնիշխանության համար

Բարդ էլեկտրոնային համընդհանուր հսկողության համակարգերը սպառնում են պետությունների անվտանգությանն ու ինքնիշխանությունը, հայտարարել է  վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ելույթում` Չինաստանում  անցկացված Ինտերնետի հարցերին  վերաբերվող  Երկրորդ համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: Ըստ նրա, վտանգը կայանում է նրանում, որ համացանցը ակտիվորեն հետազոտում են հանցագործներն ու ահաբեկիչները, ինչի ապացույցն է հանդիսանում Ֆրանսիայում վերջին ահաբեկչական հարձակումները: Ահաբեկիչները և հանցագործներն ակտիվորեն գործում են  Ինտերնետում, որը դեռևս խոցելի է բոլոր տեսակի հարձակումների նկատմամբ: «Բացի այդ, հայտնվել են համընդհանուր հսկողության բարդ էլեկտրոնային համակարգեր: Սա սպառնալիք է ստեղծում պետությունների անվտանգության և ինքնիշխանության համար, բարձրացնում է  անվստահության շղթայական ռեակցիան և խթանում է տեղեկատվության սպառազինությունների մրցավազքը», - ընդգծել է վարչապետը: Ըստ Մեդվեդևի, ինտերնետի անվտանգության հարցերը  համաշխարհային հանրության մեծ ուշադրություն են պահանջում: Նա նշել է, որ ինտերնետի կարգավորումը չպետք է հակասի ազատության ոգուն: Նրա կարծիքով, ինտերնետը պետք է լինի բաց, սակայն դրա կարգավորումն անհրաժեշտ է: Խոսելով Ռուսաստանում IT սեկտորի զարգացման մասին, Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական ընկերությունները  այդ ոլորտում ցատկ են կատարել և դուրս են եկել միջազգային շուկա: Իր հերթին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նշել է, որ կիբեր հարձակումները դարձել են համաշխարհային պատուհաս: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս նոր մարտահրավերին,  որպեսզի ինտերնետը դառնա շատ ավելի բաց և անվտանգ: Նա  նաև ընդգծել է, որ կիբեր տարածությունը  չպետք է ժողովուրդների և կառավարությունների առճակատման թատերաբեմ դառնա: Ըստ նրա, կիբեր անվտանգության պահպանումը ողջ միջազգային հանրության պարտականությունն է: