Բավ է պառակտվել
27-06-2016 16:52

Մեդվեդևն առաջարկել է Վոլոդինին ընդգրկել Եդինայա Ռոսիայի նախընտրական ցուցակում

Նախագահի վարչակազմի պետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը Պետդումայի ընտրություններում կներառվի «Եդինայա Ռոսիա»-ի ցանկում:
Համապատասխան որոշում կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկով ընդունվել է Գերագույն և Գլխավոր խորհուրդների համատեղ նիստի ժամանակ: Որոշումը կարող է հաստատել կուսակցության համագումարը:
Վոլոդինը կներառվի 15-րդ տարածաշրջանային խմբում (Վոլգոգրադ, Սարատով, Պենզայի, Տամբով):
Վարչապետը նաև առաջարկել է Եդինայա Ռոսիայի ցանկում ընդգրկել Գովորուխինին, Չիլինգարովին, Պոկլոնսկայային:
Ընդհանուր առմամբ «Եդինայա Ռոսիյան» թեկնածուներ է առաջադրել 207 մեծամասնական ընտրական շրջաններում:
«Ընդհանուր առմամբ , «Եդինայա Ռոսիան» իր թեկնածուներին կառաջադրի 207 մեծամասնական ընտրական շրջաններում, և, իհարկե, մեզ համար շատ կարևոր է հաղթանակը այդ շրջաններից յուրաքանչյուրում», - ասել է վարչապետը:
Կադիրով, Աբդուլատիպով և Աքսյոնով
Պետդումայի ընտրություններում ՌԴ-ի 19 սուբյեկտների ղեկավարներ կներառվեն Եդինայա Ռոսիյաի ընտրական ցուցակներում:
Տարածաշրջանային խմբերը կգլխավորեն Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդւլատիպովը, Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը (Ղրիմի և Սևաստոպոլի մարզային խումբ), Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Պոդմոսկովյեի ղեկավար Անդրեյ Վորոբյովը: