Բավ է պառակտվել
13-04-2016 16:08

Մեդվեդևն առաջարկել է կազմակերպել ԵՏՄ երկրների նախագահների հանդիպումը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին քննարկել անդամ պետությունների նախագահների հանդիպման պատրաստությունը: 
«Խոսենք այն մասին, թե ինչպես պատրաստել նաև նախագահների մասնակցությամբ մեծ միջոցառում և ուրվագծել ապագայի հեռանկարները»,- ասել է Մեդվեդևը նեղ կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Ռուսաստանի վարչապետը հանդես է եկել ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումներն ավելի հաճախակի անցկացնելու օգտին: 
«Անմիջապես ասեմ, իմ կարծիքով՝ մենք, այնուամենայնիվ, մինչև վերջ չենք պահում մեր խոստումներն ավելի հաճախ հանդիպելու վերաբերյալ։ Մենք պայմանավորվել ենք, որ կտեսնվենք դե գուցե երկու ամիսը մեկ: Իսկ ստացվում է ավելի հազվադեպ, և օրակարգը կուտակվում է»,- ասել է Մեդվեդևը։

Նախօրեին հաղորդվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: