Բավ է պառակտվել
07-05-2016 13:32

Մեդվեդևը շնորհավորել է հայ գործընկերոջը Հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ

Մեդվեդևը շնորհավորել է ԱՊՀ երկրների, Հարավայի Օսիայի և Աբխազիայի վարչապետներին` Հաղթանակի 71-րդ տարեդարձի կապակցությամբ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների, Հարավայի Օսիայի և Աբխազիայի վարչապետներին` Հաղթանակի 71-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է ՌԴ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Այսպես, ռուս վարչապետը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչապետներին:

«Մեր երկրները պահպանում են Հայրենիքի, ազատության և սերունդների երջանկության համար իրենց կյանքը տված զինվորների մեծ սխրանքի լուսավոր հիշատակը: Հայրենական մեծ պատերազմի զինվորների արիությունը և թիկունքի աշխատավորների անձնազոհությունը կմնան ներկա և ապագա սերունդների հիշողության մեջ»,- ասված է շնորհավորական ուղերձներում:
Մեդվեդևը նաև համոզմունք է հայտնել, որ մարտի դաշտերում կոփված եղբայրությունը և բարեկամությունը կշարունակեն հուսալի հիմք ծառայել երկրների միջև բազմակողմանի համագործակցության համար: Բացի այդ` ռուս վարչապետը խնդրել է իր գործընկերներին իրենց երկրների ՀՄՊ վետերաններին փոխանցել երջանկության և երկարակեցության մաղթանքները, ինչպես նաև նրանց անձնազոհ սխրանքի համար հարգանքի և երախտիքի խոսքեր: