Բավ է պառակտվել
13-02-2016 14:25

Մեդվեդև. Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները վերադարձել են Սառը պատերազմի ժամանակաշրջան

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում նոր Սառը պատերազմ է վրա հասնում: Այս մասին Մյունխենի անվտանգության գագաթաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ինչպես նշվում է, Մեդվեդևը շեշտել է, որ ռուսական կողմի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում քաղաքական գիծը շարունակում է փակ մնալ:
«Այլ կերպ էլ կարելի է բնութագրել: Մենք գահավիժել ենք դեպի Սառը պատերազմյան ժամանակաշրջան: Գրեթե ամեն օր մեզ մեղադրանքներ են հնչեցնում ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրոպայի կամ ԱՄՆ կամ մեկ այլ երկրի դեմ ամենածանր վտանգներ ստեղծելու համար: Սարսափելի ֆիլմեր են նկարահանում, որոնցում Ռուսաստանը միջուկային պատերազմ է սկսում: Երբեմն մտածում եմ՝ 2016 թվականն է, թե՞ դեռ 1962 թվականը»,- նշել է ՌԴ վարչապետը: