Բավ է պառակտվել
03-10-2015 10:08

Մեդվեդևն ասել է, թե ինչու է ռուսական օդուժը հարվածում Սիրիային

Սիրիայում ռուսական օդուժի գործողություններն անհրաժեշտ են, որպեսզի ռուս ժողովրդին պաշտպանեն ահաբեկչությունից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն էլ այլ երկրների պես պայքարում է «Իսլամական պետության» դեմ. «Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի ժողովրդին տեռորիզմից, որովհետև ավելի լավ է դա անել սահմանին, քան պայքարել ահաբեկչության դեմ երկրի ներսում»: Նա հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանը վերջին 20 տարում շատ դժվարին փորձ ունի: Նրա խոսքով, Սիրիայի հակամարտության արդյունքը պետք է լինի այն, որ կողմերը` իշխանությունն ու ընդդիմությունը բանակցություններ սկսեն` մշակելու Սիրիայի ապագայի վերաբերյալ առաջարկություններ: Հիշեցնեք, որ սեպտեմբերի 30-ին ռուսական օդուժը Սիրիայի տարածքում սկսեց օպերացիան` ընդդեմ «Իսլամական պետության»: