06-04-2016 13:11

Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների մասնակից կողմ. ՀՀ ԱԳՆ

Ղարաբաղը պետք է բանակցային գործընթացի պարտադիր կողմ դառնա, չորեքշաբթի ասաց լրագրողներին Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «ԱԳՆ–ի խնդիրն է` Արցախը դարձնել բանակցությունների մասնակից: Վերջինս միշտ էլ եղել է գերատեսչության օրակարգում: Սակայն վերջին նիստերը ևս մեկ անգամ ընդգծեցին այդ պահանջի կարևորությունը: Այլընտանք չկա», - ասաց Քոչարյանը: Նրա խոսքով, միայն այդ ուղիով է հնարավոր կանխարգելել հետագա սադրանքները և բանակցային գործընթացում առաջադիմության հասնել: «Այս պահին ձեռք է բերվել միայն կրակի դադարեցման պայմանավորվածություն», - հիշեցրել է Քոչարյանը: Ղարաբաղաադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեքշաբթի Մոսկվայում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։