17-06-2014 09:25

Ուկրաինական մայդանը կարող է տեղափոխվել Հայաստան

«Մեր տեղեկություններով, իշխանությունը շատ անհանգիստ է, որ զարգացումներն աշնանը Ուկրաինայից հնարավոր է տեղափոխվեն Հարավային Կովկաս։ Ըստ այդմ՝ իշխանությունը շատ ուշադիր է Սորոսի հիմնադրամի «շարժերին»: Ենթադրվում է, որ այդ զարգացումներին ընդառաջ Հիմնադրամը Հայաստանում լուրջ գումարներ կհատկացնի քաղաքացիական հասարակությանը, ինչն իր հերթին տագնապ է պատճառում ոչ միայն ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինին, այլև ՌԴ էմիսար Կիսելյովին, ուստի նրանք այժմ մրցության մեջ են մտել եվրոգրանտների հետ և փորձում են գրանտային իրենց տրանշն իրականացնել արագ՝ մինչև աշուն, որովհետև արդեն իսկ տեղեկություններ ունեն, որ Ուկրաինայից դեպի Հայաստան է «տեղափոխվում» «մայդանագետների» լուրջ խումբ»,–գրում «Հրապարակ»-ը։