Բավ է պառակտվել
03-11-2015 09:10

Ղարաբաղյան հակամարտությունն ուժային լուծում չունի.Մատվիենկո

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, այն ուժային լուծում չունի, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ «Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենաերկարատևն է: Այն ընթանում է արդեն 30 տարի, ոչ մի կողմին այն որևէ լավ բան չի տալիս ո′չ սոցիալական, ո′չ տնտեսական, ո′չ էլ մարդասիրական առումով: Այն մշտական լարվածության օջախ է Հարավային Կովկասում: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հայտնի է, այն բոլոր ջանքերը գործադրում է հակամարտության լուծման համար ինչպես ԵՍՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ երկկողմ և բազմակողմանի մակարդակներում», — ասաց Մատվիենկոն: Ցավոք, ըստ նրա, խնդրի լուծման որոնումները ձգձգվեցին, սակայն նա համոզված է, որ այս հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, միայն քաղաքական-դիվանագիտական եղանակով: «Այս հակամարտությունը որևէ ուժային լուծում չունի, դրա վառ օրինակն են մի շարք երկրների իրադարձությունները: Մենք հետագայում ևս կշարունակենք ջանքեր գործադրել այս հակամարտության խաղաղ կարգավորման համար` ելնելով Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև մեր ողջ տարածքի շահերից», — ընդգծեց Մատվիենկոն: