19-09-2014 14:17

Պարզապես կարելի է փաստել, որ գոյություն ունի իշխանության համար մրցավազք.մասնագտ

«Այսօր մենք ունենք իշխանություն, չունենք ընդդիմություն»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Ըստ նրա՝ ունենք մի բան, որը մեկնաբանվում է որպես այլընտրանք, կամ ոչ իշխանական, բայց նրանք ընդդիմություն չեն: Պարադոքսների հետ գործ ունենք, որը կապ չունի քաղաքացիական հասարակության հետ: «Հասարակությունն ամեն ընտրությունից ընտրություն անընդհատ հիասթափվում է, որովհետեւ չընտրելով իշխանություններին՝ իշխանություններն անցնում են, իսկ ընդդիմությունը չի կարողանում բանալի առաջարկել՝ խնդրի լուծմանը»,- ընդգծեց բանախոսը: նարեկ Սամսոնյանը նաև հարց ուղղեց. «Որոշել էի չանդրադառնալ Քառյակ-Եռյակի գործունեությանը, բայց ուզում եմ հարցնել՝ մենք ումո՞վ ենք ում փոխում: Քրեաօլիգարխիկ ԲՀԿ-ի հետ փոխում ենք քրեաօլիգարխիկ Հանրապետականի՞ն, ԲՀԿ-ում քանի՞ մականունավոր պատգամավորներ կան»: Տրամաբանական չէ, երբ մի մականունավորին փոխում ենք մյուս մականունավորով ու ասում, որ գնում ենք երկրի ժողովրդավարացման ճանապարհով: «Պարզապես կարելի է փաստել մի բան՝ գոյություն ունի իշխանության համար մրցավազք»,-համոզմունք հայտենեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահը: