Բավ է պառակտվել
28-02-2014 15:58

Մարտի 1-ի համար չի կարելի ՀՅԴ-ին մեղադրել. Աղվան Վարդանյան

Ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի մարտի 1-ի քաղաքական էջը կարելի է փակված համարել, մնացել է միայն իրավանական մասը: Այս մասին նա հայտարարել է ՀՀ ԱԺ այսօրվա ճեպազրույցում:Նա նշել է, որ չի բացահայտվել միայն մի բան՝ ով և ում փամփուշտից է զոհվել: Ահա այստեղ արդեն վեց տարի է դոփում ենք տեղում, հավելել է նա:

Վարդանյանն ի պատասխան այն հարցի, թե ինչու կառավարությունը կամք չի ցուցաբերում՝ բացահայտելու այդ սպանությունները, նշել է, որ իշխանության համար միանգամայն սովորական է ասել մի բան, անել՝ մեկ այլ բան:

Աղվան Վարդանյանը նշեց, որ մարտի 1-ի համար չի կարելի մեղադրել ՀՅԴ-ին: ՛՛Միակ դրվագը, որի մասին խոսվել է նախկինում, այն է եղել, թե Մարտի 1-ից հետո Դաշնակցությունը կոալիցիայի մեջ է եղել, բայց դա այլ օպերա է: Երբ երեկ զրուցում էինք Ալեքսանդր Արզումանյանի հետ, կարծես թե փոխադարձ հասկացողության եկանք: Ես հարգում եմ Ազումանյանին, բայց բաներ կան, որ առավել եւս ՀՅԴ-ին երբեք չեն կարող կպնել: Տարօրինակ է՝ մեղադրում են կոծկման մեջ, ի՞նչ մեղադրանք կարող է լինել: Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովում մեր ներկայացուցիչն աշխատել է գիշեր ցերեկ, մենք փորձել ենք հարցերի պատասխանները գտնել, կիսատ մնացած հարցերում մենք հատուկ կարծիք ենք գրել, որտե՞ղ պիտի կոծկելու մեջ մեղադրեր…. այնպես որ, Արզումանյանը չարաչար սխալվել է, երբ ասել է, թե կոծկման համար մեղավոր ենք»,- բացատրեց Վարդանյանը: