Բավ է պառակտվել
29-03-2014 12:47

Ապրիլի 4-ին Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները

Մոսկավայում, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդում ապրիլի 4-ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ԱՊՀ մամուլի ծառայության տվյալով՝ այդ օրը Մոսկվայում կկայանա ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը։ Նախատեսվում է մոտ 20 փաստաթղթերի նախագծերի քննարկում։ Առաջինը կքննարկվի 2013թ. ԱՊՀ միջարտգործնախագահական խորհրդակցությունների ընթացքը և 2014-ի ծրագիրը։
Կդիտարկվեն նաև Կազմակերպության գործունեության իրավական ապահովման մի շարք հարցեր։ Կորոշվի հերթական նիստի անցկացման ամսաթիվն ու վայրը։ Ըստ ԵԱՀԿ-ի կայքի Հաագայի միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում, որոշվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպել ապրիլի սկզբին Մոսկվայում։ Արտգործնախարարների հանդիպումը կոչված է բարձրագույն մակարդակի հանդիպման կազմակերպմանը։