Բավ է պառակտվել
18-06-2014 14:19

Մամեդյարովն ու Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, տեղեկացնում է, Trend գործակալությունը: «Մենք քննարկել ենք համագործակցության խորացման հնարավորությունները։ Մենք նաև չենք շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը»,-ասել է Մամեդյարովը։
Մամեդյարովը նաև մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրերը։
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել։ Մենք այժմ Ֆրանսիայից պաշտոնական պատասխան ենք սպասում»,-ասել է նախարարը։
ՌԴ արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունն ինտենսիվորեն զարգանում է ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային մակարդակով։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին՝ Լավրովն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ երկու երկրների նախագահների միջև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելու համար։