22-05-2014 10:22

McDonald's-ի 100 աշխատակիցներ ակցիայի ժամանակ ձերբակալվել են

McDonald's-ի մոտ 100 աշխատակիցներ ձերբակալվել են Չիկագոյի Օակ-Բրուք արվարձանում ընկերության գլխավոր գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ:

Ցուցարարները պահանջել են ֆասթ-ֆուդի ոլորտի աշխատակիցների աշխատավարձի բարձրացում: Ոստիկանության տվյալներով՝ ակցիային մասնակցել է 1,5 հազար մարդ, հաղորդում է BBC-ի ռոսւական ծառայությունը:

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ բոլոր ձերբակալվածները, որոնք չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, ազատ կարձակվեն արձանագրություններ կազմելուց հետո: Նրանց դատարան ներկայանալու ծանուցագրեր կտան:

ԱՄՆ-ում աշխատավարձի նվազագույն շեմ է սահմանված տարեկան 15 հազար դոլարը, ով աշխատում է շաբաթական 40 ժամ (ժամը՝ 7,25 դոլար), սակայն ֆասթ-ֆուդի ոլորտում գործատուները հաճախ հնարավորություն չեն տալիս այդքան աշխատել: