Բավ է պառակտվել
13-05-2014 16:33

Մահմեդականների վարչության նախագահը հավանություն է տվել ԼՂՀ-ում պարտիզանական պատերազմին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն գործնականում հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղում պարտիզանական պատերազմին:Կրոնական գործիչների կատարելագործման դասընթացների բացման հետ կապված ասուլիսի ժամանակ, Բաքվի պետական համալսարանի կրոնագիտության ֆակուլտետի դեկան Վադիմ Մամեդալիեւը հայտարարել է, որ եթե կրոնական գործիչները հանրությանը բացատրեն շեհիդության էությունը, ապա ոչ ոք Սիրիա չի գնա: «Շեհիդները կյանքը զոհում են հանուն հայրենիքի, պատվի եւ հավատքի: Փողի դիմաց մարտնչողներին չի կարելի շեհիդ կոչել: Ինչո՞ւ ենք խառնվում օտար տերության գործերին: Եթե դու քեզ հերոս ես համարում, Ղարաբաղում կռվիր իբրեւ պարտիզան, ինչո՞ւ ես գնում Սիրիա»:

Ըստ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ Մուբարիզ Իբրահիմովը, օրինակ, շեհիդության բարձունքին է հասել. «Մի՞թե ինչ-որ մեկը Մուբարիզ Իբրահիմովին հանձնարարել էր կռվել: Նա կամավոր էր մարտնչում եւ դարձավ շեհիդ՝ հանուն հայրենիքի»:

2010թ. հունիսի լույս 19-ի գիշերը ԼՂՀ տարածք էր սողոսկել ադրբեջանական դիվերսիոն խումբ: Մարտի արդյունքում զոհվել էր հայ 4 զինծառայող, եւս 4-ը վիրավորվել էր: Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով մեկ սպանված՝ Մուբարիզ Իբրահիմովին: Վերջինիս Բաքվում հերոսի կոչում էին շնորհել:

Ահա այսպես, հոգեւոր առաջնորդը ժողովրդին կոչ անելու փոխարեն նոր, պարտիզանական պատերազմի է դրդում: