24-07-2016 13:38

Ազգասիրությո՞ւն, թե՞ քարոզարշավ

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է», ասում էր Եղիշե Չարենցը, իսկ հաստատում՝ ժամանակը: Ապրիլյան պատրեզմն էլ վերջին ու վառ օրինակը: Ահա այս օրեին, երբ կրկին ինչպես Չարենցն էր ասում ամբոխները խելագարված փողոց են դուրս եկել, առանց հստակ ծրագրի, առաջնորդի ու հեռատեսության, կարծում եմ ժամանակն է սթավելու և սառը դատելու: Այսօր մեզ իրավմամբ ժողովրդասեր, խաղաղասեր, իրատես ու անշահախնդիր առաջրորդ է պետք, գոնե լարված և շիկացած մթնոլորտը հարթելու համար:
Միարժամանակ սադրիչ և չմտածված քարոզներից հետո, երբ հարթակ է գալիս մեկն, ով ընդամենն ուզում է կանխել արյունահեղոթյունը, գլուխ է բարձրացնում ապստամբելու ոգին և սկսում ենք այդ անհատին քարկոծել, ենթատեքստեր փնտրել ու նեղացնել: Ահավասիկ Խորենացու հայտնի դպքերի ժամանակ խաղության ու եղբայրության կոչով առաջնագծում հայտնվելեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու մեկնակրեց գրեթե բոլոր թևերից քարկոծումը: «Ես պրոցեսները Խորենացի փողոցում ո´չ ղեկավարելու, ո´չ կոորդինացնելու հավակնություն չունեմ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը, իսկ քաղքական այրերն ու վերլուծաբանները սա վերագրում են, որպես քարոզարշավ:
Պատգոմավորն արձագանքելով ցուցարարների ու Ոստիկանական գունդը գրաված զինյալների այն մեղադրանքներին, թե ինքը բանակցում է իշխանությունների հետ, վերջինս հայտարարել է, որ այս օրերին իր բոլոր զրույցները, հեռախոսազրույցները իշխանության ներկայացուցիչների հետ մշտապես ներկայացվել են հանրությանն ու լրագրողներին: Ինքը որեւէ բանակցության չի մասնակցում, իսկ թե կոնկրետ ո՞ւմ հետ եւ ի՞նչ հարցի շուրջ են բանակցում զինյալները, հայտնի չէ ոչ ոքի: Փաշինյանը նաեւ շեշտել է, որ բոլորս պետք է անենք ամեն ինչ, որ քաղաքացիներ չզոհվեն՝ Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում, թե այլուր:
Խոսելով Հիմնադիր խորհրդարանի անդամների մեղադրանքներից քաղաքկան գործիչը հստակ նշագրել է. «Եթե ես խանգարում եմ իրենց Հայաստանում իշխանափոխություն անել, ապա դիմում եմ Հիմնադիր խորհրդարանի անդամներին, որպեսզի վերլուծեն, թե ինչ էր իրենց վիճակը, քանի դեռ ես մուտք չէի գործել այնտեղ»։
Նախօրեին Խորենացցի փողոց վերադարձած Փաշինյանի գործողություններին, հորդորներին ի պատասխան, թե այլ միտումերով, այս պահին կարևոր չէ , «Սասնա ծռեր» խումբը ազատ է արձակել 2 ոստիկանների: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ պատանդի կարգավիճակից ազատ արձակվեցին նաև բարձրաստիճան ոստիկանները: Այս ամենը դեռ տաք գլխով վերլուծելու արդյունքում գալսի ենք մի եզրահանգման, որքան էլ քաղքական ու վերլուծական թևերը պնդեն, որ Նիկոլ Փաշինյանը ժամանկից շուտ սկսել է նախընտրական քարոզարշավը, մի բան ակնհայտ է վերջնիս ժողովրդի մի ստվար հատված սիրում, հավատում ու վստահում է: Թող, որ նպատակներն ավելի հեռուն գնացող են, սակայն այսօր մեր բոլորիս գերնպատակը մեկն է՝ խուսափել այրունահեղությունից ու զոհերից: Իսկ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա համախողհները պետք է և պարտավոր են հասկանալու, որ բռությամբ, առանց ժողովրդի սիրո ու համերաշխության ոչինչ չի կարող լուծվել:

 

Տաթև Առաքելյան