06-11-2014 08:08

Լուռ հակամարտություն կա ԼՂ նախկին և ներկա նախագահների միջև

«Մեր տեղեկություններով, լուռ հակամարտություն կա ԼՂ նախկին և ներկա նախագահների միջև: Այդ հակամարտությունը լուծելու համար Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո Արկադի Ղուկասյանին առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, սակայն Ղուկասյանը հրաժարվել է, որովհետև ցանկանում է վերադառնալ ԼՂ՝ նախագահի «կարգավիճակով»: Իր հերթին ԼՂ նախագահ Բակո Սահակյանն առ ժամանակ առաջ իր մոտ է կանչել վարչապետ Արա Հարությունյանին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին և ասել, որ նրանցից մեկը կլինի ԼՂ նախագահ. Ղուկասյանի անունը չի շոշափվել: Թեև մեր աղբյուրներն ասում են, որ Բակո Սահակյանի ընտրությունն այս երեքից ոչ մեկի վրա չի կանգնելու»,–գրում է «Հրապարակ»-ը: