Բավ է պառակտվել
03-12-2014 07:53

Հանդիպում IPALMO հետազոտական ինստիտուտի ղեկավար Ջաննի Դե Միկելիսի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Հռոմում հանդիպում է ունեցել IPALMO հետազոտական ինստիտուտի ղեկավար, Իտալիայի նախկին արտգործնախարար Ջաննի Դե Միկելիսի եւ հաստատության մի խումբ աշխատակիցների հետ:
Հանդիպմանը արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումներին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել առաջատար գիտավերլուծական կառույցների հետ գործնական կապերի հաստատումը՝ այն արժեւորելով վերլուծական մտքի զարգացման, ճշգրիտ եւ անկողմնակալ հետազոտություններ իրականացնելու ու աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի ամբողջական պատկերացնելու տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք: