Բավ է պառակտվել
24-09-2014 21:44

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ուկրաինական ճգնաժամը տարբեր բաներ են. ԵԽԽՎ նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ ուկրաինական ճգնաժամը տարբեր են: Այս մասին Բաքվում հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Ուկրաինական ճգնաժամն ու ղարաբաղյան հակամարտությունը տարբեր բաներ են: Պաշտոնական Մոսկվան Ղրիմը միացրեց Ռուսաստանին, եւ այդ տեղի ունեցավ միջազգային իրավունքի խախտմամբ»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵԽԽՎ-ն որոշում չի ընդունում Հայաստանի վերաբերյալ քվեարկության իրավունքից ռուսական պատվիրակությանը զրկելու մասին:
Ըստ նրա՝ չնայած ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է քվեարկության իրավունքից, սակայն այդ երկրի մանդատը չի կասեցվել. «Մենք քննարկումները շարունակելու հնարավորություն ենք թողել: Առանց ռուսների մենք խնդրի լուծման ուղիներ չենք կարող գտնել»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը. Անն Բրասյորն ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն պաշտպանում է անդամ բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը:
«Հիմնական տարբերությունը Ռուսաստանին Ղրիմի միացման մեջ է: Բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակն ընդունելի է»,- նշել է Անն Բրասյորը: