09-05-2014 12:24

ԼՂՀ հակամարտությունը պետք է կողմերի միջև բանակցությունների արդյունքում լուծվի. Ջ. Հեֆերն

Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին մասնակցության հարցը պետք է կողմերի միջեւ բանակցությունների արդյունքում որոշվի։ Այսօր, մայիսի 9-ին Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։

Անդրադառնալով ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների շարունակությունը չի տեսնում, եւ որ Ադրբեջանը միակ երկիրն է, որ ընդդիմանում է դրան, դիվանագետը նշել է, որ հարցը պետք է բանակցող կողմերի քննարկմամբ որոշվի, եւ ոչ մի արտաքին կողմ չի կարող ստիպողաբար այդ քայլին գնալ։ «Պարոն Ուորլիքը հստակ նշել է, որ բոլոր կողմերի տեսակետներն ու դիրքորոշումները պետք է հաշվի առնվեն եւ էական համարվեն», - հավելել է Ջոն Հեֆերնը։