Բավ է պառակտվել
15-09-2014 16:56

ԼՂՀ ԱԳ նախարարն այցելել է Բասկերի Երկրի Տոլոստա քաղաք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Բասկերի Երկրի Տոլոսա քաղաքը, որտեղ հանդիպել է քաղաքապետ Իբայ Իրիարտե Սան Վիսենթեյի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի եւ Բասկերի Երկրի միջեւ մի շարք ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Տոլոսայի եւ Արցախի քաղաքների միջեւ կապերի հաստատման հնարավորությանը։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։
Տոլոսայում Կարեն Միրզոյանն այցելել է քաղաքի մի շարք հիշարժան վայրեր եւ մշակութային հաստատություններ։
Նշենք, որ Տոլոսա քաղաքը գտնվում է Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգում, Օրիա գետի հովտում։ Հիմնվել է 1256 թ.։ Ներկա պահին ունի 15 հազար բնակիչ։ Բասկերի Երկրի կարեւորագույն պատմամշակութային կենտրոններից մեկն է։ 19-րդ դարում եղել է Բասկերի Երկրի մայրաքաղաքը։