Բավ է պառակտվել
14-11-2014 08:04

ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը կրելու է շարունակական բնույթ,ԼՂՀ ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում հանդիպել է դասախոսական կազմի և ուսանողության հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Կարեն Միրզոյանը խոսել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական գործունեության պատճառով ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին և ընդգծել, որ այն կրելու է շարունակական բնույթ:  ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: