Բավ է պառակտվել
06-09-2014 17:07

Լուկաշենկոն Ուկրաինայում լիակատար խաղաղության հույս ունի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հատարարությունում ասվում է, թե Ուկրաինայի արեւելքում հակամարտող ուժերի միջեւ հրադադարը այս տարածաշրջանում լիակատար եւ անշրջելի խաղաղության հաստատման հույս է ներշնչում:

«Բելառուսում ողջունում են 2014թ. սեպտեմբերի 5 –ին ստորագրված հրադադարի մասին արձանագրությունը: Այս երկար սպասված նորությունը թեկուզ փխրուն, բայց այնուամենայնիվ հույս է ներշնչում այս տարածաշրջանում լիակատար եւ անշրջելի խաղաղության հաստատման», - նշված է հայտարարությունում:

Ըստ Լուկաշենկոյի Ուկրաինայի հակամարտությունը սպառնալիքի տակ էր դնում ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային անվտանգությունը:

Լուկաշենկոն ընդգծել է արձանագրության ստորագրման գործում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների դերակատարությունը՝ նշելով նրանց նախաձեռնությունների եւ առաջարկների կարեւորությունը: Ըստ նրա՝ ՄՄ-Ուկրաինա-Եմ շփման ձեւաչափը թույլ տվեց բանակցային գործընթացում ներգրավել Ուկրաինայում եւ Եվրոպայում խաղաղության հաստատման հարցում իսկապես շահագրգռված կողմերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: