14-02-2015 13:49

Լուկաշենկոն պատմել է Պուտինի և Մերկելի արժանիքների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի բանակցություններում հաջողության հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճկունության, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մարդկայնության եւ առույգության ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարության շնորհիվ: Լուկաշենկոն Օլանդին անվանել է բարի, մարդամոտ եւ շատ զգույշ անձնավորություն: «Անկեղծ ասեմ ձեզ, որ չէի սպասում, որ Օլանդը բարի է»,-նշել է Լուկաշենկոն: Նա նաեւ նշել է, որ մարդկայնությունն առաջնային է Անգելա Մերկելի մյուս արժանիքների շարքում: Ինչ վերաբերվում է Անգելա Մերկելին՝ նրա մարդկությունը բոլոր այլ արժանիքներից առաջ է ընկնում: Սակայն դուք չեք ժխտի, որ նրա ճկունության, այդ թվում նաև նրա և Պուտինի ճկնության շնորհիվ այստեղ արդյունքների են հասել», - նշել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ այդ չի նշանակում, որ Բելառուսը բարելավել է հարաբերությունները արևմտյան երկրների հետ: «Ես այստեղ հույսեր չեմ փայփայում», - ասել է Լուկաշենկոն, հստակեցնելով, որ նա «արդեն այն տարիքում չէ, երբ մարդիկ խրտնում են միմյանցից, կտրուկ շարժումներ են կատարում»: Նա նշել է, որ չի գերագնահատում Բելառուսի դերը Ուկրաինայի հարցով Մինսկի բանակցությունների կազմակերպման մեջ: «Եթե կարծում եք, թե ես այդ պատճառով կարող եմ փոփոխել իմ ուղղությունը, դուրս գցեք այդ Ձեր գլխից: Չէ՞ որ մենք ռուս մարդիկ ենք, լսեք, թե ինչի մասին է խոսքը: Երևի կարևոր է նաև նշել, որ ինչ էլ դուք Ռուսաստանի նախագահի հետ մեր հարաաբերությունների մասին, մենք ընկերներ ենք: Մենք ոչ միայն հարազատ եղբայրներ ենք, այլ նաև ընկերներ: Հաշվի առեք այդ հանգամանքը», - ասել է Լուկաշենկոն: Նա նաև հաղորդել է, որ Բելառուսը մտադիր չէ դադարեցնել ԵՏՄ-ում իր անդամակցությունը, որի անդամն են հանդիսանում նաև Ռուսաստանը և Ղազախստանը: «Ինձ մեղադրել են, դե, այդ սովորական է ինձ համար, որ Լուկաշենկոն ցանկանում է դուրսգալ այդ պայմանագրից: Ինչու՞: Այն մեզ համար ձեռնտու է: Մեզ է ձեռնտու: Մենք հեռանկար ենք տեսնում դրանում», - ասել է Բելառուսի նախագահը: Հինգշաբթի Մինսկում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահները, ինչպես նաև Գերմանիայի կանցլերը ավարտել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով շուրջ 16 ժամ տևողությամբ ռեկորդային բանակցությունները: Բանակցությունների արդյունքում կողմերը եկան մի շարք համաձայնությունների՝ փետրվարի 15-ի կեսգիշերից սկսած հրադադարի, հրադադարից երկու օր անց անվտանգ հեռավորության վրա 14 օրվա ընթաղքում ծանր զինատեսակների նահանջի մասին: Մինչև ընթացիկ տարվաավարտը Ուկրաինայում պետք է անցկացվի սահմանադրական բարեփոխում: Պայմանավորվածությունները նաև նախատեսում են տնտեսական և սոցիալական կապերի վերականգնում, թոշակների և այլ նպաստներրի վճարում:

Մինսկի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները

Փետրվարի 12-ին սկսված «նորմանդական քառյակի» բանակցությունները ընթացել են ուկրաինացի ուժայինների սադրանքների արդյունքում Դոնբասում իրավիճակի սրացման ֆոնի վրա: Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հանդիպման արդյունքում ընդունվել են մի շարք միջոցներ, որոնք մասնավորապես ենթադրում են փետրվարի 15-ից սկսած հրադադար, ծանր զինատեսակների նահանջ և անվտանգության գոտու ստեղծում: