23-06-2014 09:10

Պուտինն անում է այն ինչ անում էին Ստալինը և Հիտլերը. Լիտվայի նախագահ

Focus պարբերականին տված հարցազրույցում Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նշել է, որ Պուտինն «օգտագործում է ազգությունը որպես պատճառ՝ ռազմական մեթոդներով երկիրը գրավելու համար», - տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Դա նույնն է, ինչ անում էին Ստալինը և Հիտլերը։ Նման համեմատությունը լիովին համապատասխանում է իրականությանը»,- ասել է նա։
Լիտվայի նախագահը նշել է, որ ոչ միայն ուկրաինացիները, այլև Բալթյան երկրների և Լեհաստանի բնակիչները զգում են ագրեսիա Ռուսաստանի կողմից։ Գրեթե յուրաքանչյուր շաբաթ Լիտվայի հետ սահմանակից ՌԴ Կալինինգրադի մարզում անցկացվում են ռուսական զորքերի զորավարժություններ, հայտնել է Գրիբաուսկայտեն։ Բացի այդ, նրա խոսքով, անընդհատ տեղի են ունենում մանր սադրանքներ։
Նա Պուտինին անվանել է շատ հաշվենկատ, նշելով, որ նրան չի կարելի վստահել և նա կատարում է իր խոստումները, միայն եթե դա իրեն օգուտ է բերում։